Շախմատի տղամարդկանց թիմը հաղթեց Խորվաթիային. Եվրոպայի առաջնություն

Armenpress 22:19, 25 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը երկրորդ հաղթանակն է տոնել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում կանանց թիմը 1:3 հաշվով պարտության մատնեց Խորվաթիային: Հաղթանակ տոնեցին Լևոն Արոնյանը և Արման Փաշիկյանը: Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները:

Կանանց թիմը 2:2 ավարտեց մրցապայքարը Ֆրանսիայի հետ: Հաղթեցին Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Սիրանուշ Ղուկասյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեցին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am