Էլեկտրոնային հաղորդագրության ոլորտում փոփոխություն այս պահին չկա. նախարար

Armenpress 19:48, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում արխիվների պահպանման ստանդարտների հարցով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարն ի պատասխան նշեց, որ ՀԾԿՀ-ի կողմից ընդունված փոփոխություն այս պահին չկա. հարցը վերաբերում է զուտ տեխնիկական կանոնակարգին։ «Պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի տեղեկությունները որոշ ժամանակ պահպանվեն։ Այստեղ ուրիշ խնդիր կա. դա փոքր օպերատորների վրա հավելյալ դրամային բեռի ավելացումն է, որովհետև 2 տարի ինֆորմացիան պահպանելու համար համապատասխան սարքեր պետք է ունենալ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։ Գորգիսյանն ավելացրեց, որ ոլորտային նորարարությունները կարող են հանգեցնել ինտերնետ հասանելիության նվազման, ծառայությունների գների բարձրացման։  «Ամեն ինչ արվում է ոլորտային խնդիրներից խուսափելու համար»,- պատասխանեց նախարարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am