Բուլղարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

Armenpress 19:19, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ը կլինի Հայաստանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված՝ ՀՀ վարչապետի որոշումը, Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է պատշաճ կերպով նախապատրաստել այցը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am