«Փյունիկ»-ի մարզիչը չի հեռացել զբաղեցրած պաշտոնից

Armenpress 17:23, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը չի հեռանա զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովն իր հեռացման մասին լուրերը հերքել է անձամբ:

Հայաստանի առաջնության 11-րդ տուրից հետո, երբ «Փյունիկ»-ը զիջեց «Ուրարտու»-ին, երկրպագուները պահանջում էին ռուս մասնագետի հրաժարականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am