Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենի հետ

Armenpress 15:15, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ ժամանած հայկական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այցի վերջին օրը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, Մհեր Գրիգորյանը, օգտվելով հանդիպման առիթից, շնորհավորել է Գեորգիևային այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Փոխվարչապետը ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին ներկայացրել է Հայաստանի կառավարության նախանշած բարեփոխումներն ու անդրադարձել ԱՄՀ-ի հետ կառուցողական մթնոլորտում զարգացող հարաբերություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տարբեր ոլորտներում ԱՄՀ աջակցությամբ իրականացվող ծրագրերի և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am