Թուրքիան Սիրիայում նոր գործողության անհրաժեշտություն առայժմ չի տեսնում

Armenpress 14:08, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ներկա փուլում Սիրիայում նոր գործողության անհրաժեշտություն չի տեսնում սիրիական կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ համաձայնության ձեռքբերման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

«Սոչիի համաձայնագիրը ներառում Է հոդվածներ, որոնք երաշխավորում են Թուրքիայի սահմանների անվտանգությունը եւ մեր սահմանից YPG-ի (սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի) ահաբեկչական տարրերի հետքաշումը 30 կիլոմետրով: Տվյալ փուլում գործողության ներկայիս գոտու սահմաններից դուրս նոր գործողություն անցկացնելու անհրաժեշտություն չկա»,-ասված Է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած վեցժամյա բանակցությունների արդյունքներով ստորագրել են տասը կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր: Դրանում, մասնավորապես, ասված Է, որ հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սիրիա-թուրքական սահմանի սիրիական կողմում, «Խաղաղության ակունք» թուրքական գործողության գոտու սահմաններից դուրս, մտցվում են ռուսական ռազմական ոստիկանության եւ Սիրիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ: Դրանք օժանդակելու են քրդական զինված ջոկատները սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հետքաշելուն, ինչը պետք Է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Դրանից հետո կսկսվի սահմանից 10 կիլոմետր խորությամբ ռուս-թուրքական համատեղ պարեկումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանից արեւմուտք եւ արեւելք, բացի Ղամիշլի քաղաքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:a



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am