Ավստրիան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար

Armenpress 13:54, 23 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել Է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը: Համապատասխան որոշումն ընդունվել Է կառավարության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Սիրիայում իրադրությունն օրհասական Է եւ արագ գործողություններ Է պահանջում: Ավստրիան հետեւողականորեն շարունակելու Է Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված իր ջանքերը: Ամենից կարեւորն Է՝ բաց պահել հումանիտար օգնության մատակարարման ուղիները, չնայած Թուրքիայի ռազմական գործողություններին»,-հայտարարել Է Շալենբերգը, որի խոսքը մեջբերել Է Ավստրիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am