Նոյերը կրկնել է Կանի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Armenpress 10:24, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կրկին է մյունխենյան ակումբի նախկին դարպասապահ Օլիվեր Կանի ռեկորդը Չեմպիոնների լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկու դարպասապահներն էլ Չեմպիոնների լիգայում ընդհանուր առմամբ անցկացրել են 103 հանդիպում: Նոյերին կհաջողվի գերազանցել Օլիվեր Կանի ռեկորդը երկու շաբաթ անց, երբ ՉԼ-ում կկայանան 4-րդ տուրի հանդիպումները և «Բավարիա»-ն «Ալիանս Արենա»-ում կմրցի «Օլիմպիակոս»-ի հետ:

Չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերով բացարձակ ռեկորդակիր է «Բավարիա»-ի նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը: Վերջինս մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 112 անգամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am