Ստեփանավանում ավտովթար է գրանցվել, կան տուժածներ

Armenpress 09:42, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հոկտեմբերի 23-ին՝ ժամը 01:27-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արեն Դ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է, իսկ Կարեն Ղ.-ն (ծնված 1988 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ: Բժիշկները Կարեն Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am