«Յուվենտուս»-ը, «Ռեալ»-ը և «Տոտենհեմ»-ը հաղթեցին. Չեմպիոնների լիգա

Armenpress 08:42, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի հերթական հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում «Ռեալ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Գալաթասարայ»-ին, ՊՍԺ-ն 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրյուգե»-ի դարպասը:

B խմբում «Օլիմպիակոս»-«Բավարիա» հանդիպումն ավարտվեց 2:3, «Տոտենհեմ»-ը 5:0 հաշվով պարտության մատնեց «Ցրվենա Զվեզդա»-ին:

C խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն տանը առավելության հասավ «Ատալանտա»-ի նկատմամբ 5:1 հաշվով, «Շախտյոր»-«Դինամո Զագրեբ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2:

D խմբում «Ատլետիկո»-ն նվազագույն հավով հաղթեց «Լևերկուզեն»-ին, իսկ «Յուվենտուս»-ը Թուրինում գերազանցեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին 2:1 հաշվով:

Չեմպիոնների լիգայի մյուս խմբերի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 23-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am