Ատոմային ռումբի օգտագործման դեմ Էյնշտեյնի նամակները աճուրդի են դրել Նյու Յորքում

Armenpress 17:55, 22 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբերտ Էյնշտեյնի չորս նամակները, որոնցում տեսաբան ֆիզիկոսը կոչ Է անում այլեւս երբեք թույլ չտալ ատոմային ռումբի կիրառում, 12 հազար ֆունտով (15,5 հազար դոլարով) Bonhams-ի աճուրդին են դրել Նյու Յորքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին գրել Է Daily Express թերթը:1939 թվականին Էյնշտեյնն իր ստորագրությունն Է դրել մի խումբ գիտնականների՝ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին հղված նամակի տակ, որում նշվում Էր Գերմանիայում ատոմային ռումբի ստեղծման վտանգն ու այդ բնագավառում Ամերիկայում լայնամասշտաբ հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը: Յոթ տարի անց Էյնշտեյնը, որը ցնցված Էր Հիրոսիմայում եւ Նագասակիում միջուկային զենքի օգտագործման հետեւանքներից, գործարար Քլիվլենդ Դոջին գրած նամակներում այն համարել Է մարդկության ահավոր սպառնալիքը:Այս ձեռնարկատերը զանգվածային ոչնչացման զենքի դեմ շարժման կողմնակիցներից մեկը դարձավ 1946 թվականին ֆիզիկոս տեսաբանի նախաձեռնությամբ Գիտնական-միջուկագետների արտակարգ կոմիտեի ստեղծումից հետո, որի նպատակն «ապագայում նմանօրինակ ողբերգությունների կանխումն Էր»: «Խաղաքարտի վրա Է դրված մեր քաղաքակրթության ճակատագիրը»,-նշում Է Էյնշտեյնը Դոջին գրած նամակներից մեկում, որը թվագրված Է 1946 թվականի հոկտեմբերով: Bonhams-ի ներկայացուցչի խոսքով՝ գիտնականը «պարզապես շվարել Էր ատոմային ռումբի կիրառումից»: Նամակների այդ կարեւոր հավաքածուում, որն աճուրդի Է դրվել Դոջի ընտանիքի կողմից, արտացոլված Է «ճգնաժամային իրադրությունն Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում», հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am