ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին հոսպիտալացրել են կոնքի կոտրվածքի պատճառով

Armenpress 16:26, 22 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին հիվանդանոց են տեղափոխել կոնքոսկրերի կոտրվածքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:ԱՄՆ-ի 39-րդ նախագահի ներկայացուցիչը հայտնել Է, որ 95-ամյա Քարթերը վնասվածք Է ստացել՝ ընկնելով Ջորջիայի նահանգում գտնվող իր տանը:Մայիսին Քարթերը հիվանդանոցում Էր հայտնվել ազդրոսկրի վզիկի կոտրվածքով, որը նույնպես ստացել Էր ընկնելու հետեւանքով: Քարթերը ԱՄՆ-ի նախագահն Է եղել 1977-1981 թվականներին: Նա ամենամեծ տարիքին Է հասել ԱՄՆ-ի նախկին բոլոր նախագահների թվում: Քարթերը վերջին տարիներին հաջող բուժում Է անցել ուղեղի քաղցկեղի դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am