Թուրքիան խախտում Է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. ՌԴ ԱԳՆ

Armenpress 15:46, 22 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան խախտում Է Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ իր գործողությունն անցկացնելով այդ երկրի տարածքում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք (ԱՄՆ) Սիրիա մտան առանց կառավարության թույլտվության, նրանք մտան անօրինականորեն… Սիրիայի տարածքային ամբողջականությունը նույն Թուրքիան խախտում Է իր գործողությամբ»,-ասել Է փոխնախարարը լրագրողներին: Նա ընդգծել Է, որ Սիրիայում օրինականորեն են գտնվում միայն Ռուսաստանը եւ Իրանը, որոնք ստացել են Դամասկոսի թույլտվությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am