«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թյուրքալեզու երկրների հավաքն ինչ օրակարգ ուներ

Armenpress 21:58, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիան իրականում աշխարհին սպառնացող ահաբեկչության սնուցարան է, ինչը փորձում է ընդօրինակել Ադրբեջանը: Եվ իզուր չէ, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի նախագահները մտադրվել են իրենց երկրի սահմանադիր օրենքներից հեռացնել պետությանը տրված հանրապետություն ձեւակերպումը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի իսլամական պետություն ձեւակերպմամբ: Եվ այսօր իրենց երկրներում նրանց շատերն են ընկալում (նաեւ իրենց ծառայող զլմ-ներն են աներեւույթ հրամցնում) որպես սուլթան Էրդողան եւ Իլհամ խան:

Եվ ահա այս օրերին Բաքվում կայացավ Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովը: Բաքու էին ժամանել նշված խորհրդի անդամ բոլոր պետությունների ղեկավարները: Գագաթնաժողովը նվիրված էր «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» 10-րդ տարեդարձին: Դրա ստեղծման նախիջեւանյան համաձայնագիրը 2009թ. ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի ու Ղրղըզստանի նախագահները: Այդ խորհրդի նախաձեռնողը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն էր: Բաքվում 7-րդ գագաթնաժողովի շրջանակում պաշտոնապես հայտարարվեց նաեւ Ուզբեկստանի անդամակցության մասին:

Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի Հունգարիան: Հունգարների թյուրքալեզու լինելու մասին քչերը գիտեն թերեւս, համարում են եվրոպական երկիր: Թյուրքալեզու երկրների կազմակերպության  կենտրոնակայանը Ստամբուլում է եւ խորհուրդը արդեն մտադիր է գրասենյակ բացել նաեւ Հունգարիայի մայրաքաղաքում:

Եվ թյուրքալեզու պետությունների ղեկավարները փորձում են ամեն հարցում միասնական լինել: Ստորագրել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես մտադրվել են հիմնել խորհրդի համակարգող հանձնաժողով, թյուրքական ակադեմիա, թյուրքական մշակույթի եւ ժառանգության հիմնադրամ, ինչպես նաեւ թյուրքական առեւտրաարդյունաբերական պալատ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am