Արոնյան-Կարլսեն պարտիան ավարտվեց ոչ-ոքի

Armenpress 20:59, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեն կղզու մրցաշարի վերջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց և  պարտիայի 34-րդ քայլին համաձայնեց կիսել միավորն աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ: Նորվեգացին 101 խաղ անընդմեջ պարտություն չի կրել, ինչը ռեկորդային է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների պարտիաները դեռ չեն ավարտվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am