Եռօրյա սուգ Է հայտարարված Ռոստովի շրջանում, որտեղ յոթ մարդ Է զոհվել հրդեհից

Armenpress 16:30, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա սուգ Է հայտարարված Ռուսաստանի Յարոսլավսկի մարզի Ռոստովի շրջանի տարածքում, որտեղ բնակելի շենքում բռնկած հրդեհից զոհվել Է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ երեխա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռոստովի շրջանի վարչակազմի ԶԼՄ-ների հետ կապերի վարչության պետ Լյուբով Օտրիվինան:

«Սուգ Է հայտարարված հոկտեմբերի 21-ից 23-ը: Շրջանի տարածքում չեղարկված են բոլոր ժամանցային միջոցառումները»,-ասել Է նա: Բազմաբնակարան շենքում հրդեհը տեղի Է ունեցել հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան: Ինչպես հայտնել Է արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը, զոհվել են հինգ երեխա եւ երկու մեծահասակ, եւս երեք հոգի հոսպիտալացվել Է:

Հոկտեմբերի 20-ին հետաքննչական մարմինները հայտնել են, որ հրդեհի պատճառ Է դարձել հրկիզումը, կասկածյալը՝ 37-ամյա մի տղամարդ, ձերբակալված Է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am