Սիրիայի հյուսիս-արեւելքում ԱՄՆ-ը զորակազմ կպահպանի նավթավայրերի մերձակա գյուղերում

Armenpress 15:59, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել Է, որ ամերիկյան զորքի մի մասը կպահպանի իր ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքի նավթի հանքավայրերի մերձակա գյուղերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամերիկյան զորքի դուրսբերման գործընթացը կտեւի շաբաթներ, այլ ոչ թե մի քանի օր: Դրա մի մասը կմնա Սիրիայի հյուսիս-արեւելքի նավթադաշտերին հարող գյուղերում, որպեսզի թույլ չտրվի ԻՊ-ի եւ այլ խմբավորումների վերադառնալու հնարավորությունն այդ ռեսուրսների օգտագործման համար»,-ասել Է Էսփերը Քաբուլում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ անցկացված մամուլի ասուլիսում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հավելել Է, որ առայժմ վերջնական որոշում չի ընդունվել Սիրիայի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ:

Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հակվում Է այն բանին, որ Սիրիայի արեւելքում թողնվի մոտավորապես 200 մարդուց բաղկացած զորակազմ: Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ենթադրվում Է, որ խոսքը կարող Է վերաբերել հատուկ նշանակության զորքերին: Նախատեսվում Է, որ դրանք կմասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ինչպես նաեւ «կարգելափակեն ռուսական ուժերի եւ սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը» դեպի նավթաբեր շրջաններ:

Հրապարակման մեջ ճշտվում Է, որ ամերիկացի զինվորականները կօգնեն քրդերին պահպանել հսկողությունը այդ շրջանների նկատմամբ: Ինչպես նշվում Է հոդվածում, ամերիկյան այդ ուժերը կարող Էին տեղակայվել Սիրիայի եւ Իրաքի միջեւ սահմանում: Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի պաշտոնատարներն արդեն քննարկել են այդ հնարավորությունը: Հրապարակման մեջ արձանագրվում Է, որ Թրամփն ավելի վաղ քանիցս փոխել Է իր պլանները Սիրիայի նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am