Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատը կարող Է տեւել վեց տարի. Daily Mail

Armenpress 14:18, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող Է ձգվել վեց տարի եւ բրիտանացի հարկատուների վրա կնստի 600 հազար եվրո (777 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին հայտնել Է Daily Mail թերթը՝ վկայակոչելով Ասանժի փաստաբանների պլաններին իրազեկ աղբյուրներ:

«Նա դատարանում պայքարելու Է այնքան, որքան պահանջվի»,-հրատարակությունը մեջբերել Է Blueprint for Free Speech բարեգործական ընկերության ներկայացուցիչ Նաոմի Կոլվինի խոսքը: Պայքարը մղվելու Է «ընդհուպ մինչեւ Գերագույն դատարան, ինչպես նաեւ, եթե հարկ լինի, Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը»,-նշել Է նա: Հոկտեմբերի 21-ին Լոնդոնի Վեստմինսթերյան մագիստրատական դատարանում նոր լսումներ են նշանակված ԱՄՆ Ասանժի արտահանձնման գործի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am