Թուրքիան սպառնում Է 35 ժամից վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայում

Armenpress 12:27, 21 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 21-ին Ստամբուլում ելույթ ունենալով TRT World Forum 2019 երրորդ միջազգային համաժողովի բացմանը, հայտարարել Է, որ ահաբեկիչները 35 ժամ ունեն Սիրիայի հյուսիսի անվտանգության գոտուց հեռանալու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մնացել Է 35 ժամ: Եթե այդ ժամկետում ահաբեկիչները չհեռանան Սիրիայի անվտանգության գոտուց, Թուրքիան կվերսկսի «Խաղաղության ակունք» գործողությունը»,-նախարարի խոսքը մեջբերել Է «Անադոլու» գործակալությունը: Նա նշել Է, որ Անկարան շարունակում Է հարվածներ հասցնել քուրդ զինյալներին: Նախարարը նաեւ ԱՄՆ-ին մեղադրել Է այն բանում, որ այն ժամանակ, երբ Անկարան ու Վաշինգտոնը բանակցություններ Էին վարում Եփրատ գետից արեւելք անվտանգության գոտու ստեղծման շուրջ, ԱՄՆ-ը շարունակում Էր զենք մատակարարել քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am