Զինեդին Զիդանը կարող է պաշտոնանկ արվել

Armenpress 09:50, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է պաշտոնանկ արվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Եթե «Ռեալ»-ը պարտություն կրի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական տուրում թուրքական «Գալաթասարայ»-ի դեմ խաղում, ապա «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը կարող է պաշտոնանկ անել մարզչին:

Զիդանի հնարավոր հեռացման դեպքում այդ պաշտոնին հավակնում են Ժոզե Մոուրինյոն և Մասիմիլիանո  Ալեգրիին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am