Միհրան Հարությունյանը MMA-ի 4-րդ մենամարտում պարտություն է կրել

Armenpress 09:43, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պարտություն է կրել MMA-ի հերթական մենամարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոչիում կայացած GFC 19/Krepost մրցաշարի շրջանակներում Հարությունյանի հակառակորդը եղել է ղազախ Զասուլան Ակիմժանն էր: Վերջինս 3 ռաունդում նոկաուտի է հասցրել Միհրան Հարությունյանին և հաղթել:

Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում մինչև այս անցկացրել է 3 մենամարտ, որտեղ միայն հաղթանակ էր տոնել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am