Հոկտեմբերի 21-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:34, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 21 –ին, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները կամփոփեն աշնանային նստաշրջանի աշխատանքները:

Երևանում իր աշխատանքներն է սկսում «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը: Ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԳԱԱ-ում կմեկնարկի ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, տնտեսագետ Ինգա Ղալայան կխոսեն միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումների մասին:

Գյումրիում մասնագետները կանդրադառնան ու կվերլուծեն Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, կբացահայտեն հիմնախնդիրները:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 100-ամյակի առթիվ Երևանում կանցկացվի հանդիսավոր նիստ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am