«Լիվերպուլ»-ը խուսափեց պարտությունից «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում

Armenpress 21:36, 20 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղում մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Լիվերպուլ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով «Լիվերպուլ»-ին առաջինը բացեց խաղի հաշիվը: 36-րդ րոպեին աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը: «Լիվերպուլ»-ին հաջողվեց խուսափել պարտությունից երկրորդ կեսի ավարտին: 85-րդ րոպեին աչքի ընկավ Ադամ Լալանան: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Այս տուրից հետո «Լիվերպուլ»-ը մնում է մրցաշարային աղյուսակի առաջատարը 25 միավորով: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 13-րդն է մրցաշարային աղյուսակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am