Հրշեջները մարել են Վարդենիսում բռնկված հրդեհը

Armenpress 17:57, 20 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 20-ին, ժամը 10։07-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վարդան Մամիկոնյան փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վիկտոր Համբարձումյան փողոցի վրա գտնվող շինությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 10:30-ին, մարվել՝ 11:12-ին: Մասնակի այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am