«Լոռի»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին

Armenpress 17:19, 20 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խբմում կայացավ 11-րդ տուրի հերթական հանդիպումը` «Լոռի»- «Ալաշկերտ»:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Նաիրի»-ի մարզադաշտում կայացած խաղում «Լոռի»-ն Զոնել Դասեիրեի միակ գոլի շնորհիվ պարտության մատնեց «Ալաշկերտ»-ին: Նախօրեին կայացած խաղում «Շիրակ»-ը հաղթել էր «Արարատ»-ին, իսկ «Նոա»-ն` «Երևան»-ին: Այս տուրում կկայանա ևս երկու հանդիպում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am