Արոնյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից է

Armenpress 11:48, 20 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մնալ Մեն կղզու մրցաշարի առաջատարներից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը կիսեց միավորը առաջատարներից մեկի՝ Իսպանիայի ներկայացուցիչ Անտոն Գուիժարի հետ:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները:

Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տոնեց, իսկ Կարեն Մովսիսյանը պարտվեց:

Այժմ Արոնյանն ունի 6,5 միավոր և 4 առաատարների շարքում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am