Կամո Հովհաննիսյանը բաց է թողել ակումբի հաղթական հանդիպումը

Armenpress 16:01, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը բաց է թողել ակումբի հերթական հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ժետիսու»-ն արտագնա խաղում մրցեց «Ատիրաու»-ի հետ և առավելության հասավ 0:3 հաշվով:

Հայաստանի թիմից Կամո Հովհաննիսյանը հայտավորված չէր խաղին: Նա ապաքինվում է վնասվածքից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am