Ավտովթար մահվան ելքով. վարորդն ու ուղևորը մահացել են

Armenpress 11:25, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը հոկտեմբերի 19-ին, ժամը 3-ի սահմաններում,  Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեքենան շրջվել է, հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով ուղևորներից նույն գյուղի 18- ամյա բնակիչ Մովսես Խաչատրյանը տեղում մահացել է:

Վարորդի հետ Ներքին Գետաշենցի 17-18 տարեկան ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Ավելի ուշ հիվնադանոցում մահացել է նաև վորորդը` Դավիթ Ղալաչյանը:

Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, ապա նաև հիվանդանոց:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Նախապատրաստվում են նյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am