«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տոնդ շնորհավոր, արեւի՛ քաղաք...

Armenpress 11:01, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօր հերթական տոնակատարությունն է, նշում ենք մեր մայրաքաղաքի՝ որպես բնակավայր հիմնադրման 2801-րդ տարին: Քաղաքն իր տոնը դիմավորում է տարվա համար նախատեսված բարեկարգման աշխատանքները հիմնականում ավարտած, դեռեւս չավարտվածն էլ շուտով կավարտվի:

Երեւանն իր ծննդյան տոնը դիմավորում է իր մեջ ապրող մարդկանց նորացված հոգեվիճակով: Երկար տարիներ քաղաքում կատարվել են գործեր, ստեղծվել են արժեքներ, որոնց հետ իր քաղաքը սիրող երեւանցին համաձայն չի եղել կամ այնքան էլ համաձայն չի եղել, սակայն դա մերժելու կարողություն չի ունեցել եւ ստիպված է եղել անխոս, անտարբեր տանել պարտադրանքը, ինչն այդ արժեքների եւ, ընդհանրապես, քաղաքի նկատմամբ օտարացման միջնորմ է դարձել երեւանցու հոգում: Այսօր այլեւս չկա այն հոգեբանական ճնշումը, որի ազդեցությամբ ծնունդ են առել անընդունելի գործերը: Երեւանցին այժմ ազատ է իր կարծիքն արտահայտելու, անընդունելին չընդունելու հարցում: Դա դարձել է նրա իրավունքը: Ահա այդ իրավունքի, քաղաքի տիրոջ իրավունքի գիտակցումով է երեւանցին այս անգամ դուրս եկել տոնական փողոց՝ կիսելու հնամենի քաղաքի այօրվա բնակիչը լինելու ուրախությունը իր նմանների հետ: Սա հավասարը չունեցող զգացում է: Երեւանցուն է վերադարձվել իր քաղաքը...»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am