Չինական առաջատար Phoenix TV-ն անդրադարձել է Հայաստանում կայացած գլոբալ ինովացիոն ֆորումին

Armenpress 16:48, 18 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից հոկտեմբեր 16-18-ը կազմակերպված «Վերափոխելով արհեստական բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումի (GIF19) շրջանակներում Սիան Սունը ֆորումի բացման արարողությունից հաղորդում է ներկայացրել չինական առաջատար Phoenix TV-ի համար`  ներկայացնելով Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացն ու հավակնոտ պլանները՝ աշխարհի մակարդակով։

Սիան Սունը GIF19 շրջանակներում  կազմակերպված լրագրողական այցի մասնակիցներից էր։ Այցի նպատակն էր միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել Հայաստանի  տեխնոլոգիական ոլորտի վրա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցը համատեղ կազմակերպել էին FAST-ը և «Հայաստանի եվրոպացի բարեկամները» (EuFoA), որոնք առաջին անգամ էին համագործակցում նման նախաձեռնության շրջանակներում` նպատակ ունենալով կազմակերպչական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրել լրագրողներին։

«Հայաստանի եվրոպացի բարեկամները» (EuFoA) Բրյուսելում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կամրջել Հայաստանը և Եվրոպական Միությունը։ ՀԵԲ-ը չի ազդում կամ ներգործում լրագրողների ընտրած թեմաների, նյութերի բովանդակության, նորությունների խորագրերի և լրատվամիջոցների վրա, որոնք ներկայացնում կամ որոնց թղթակցում են լրագրողները։ Կազմակերպությունը նպատակ ունի ապահովելու տարածաշրջանում իրավիճակի օբյեկտիվ և անաչառ լուսաբանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am