Էրդողանը մտադիր Է Սոչիում Պուտինի հետ քննարկել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հաջորդ փուլը

Armenpress 16:39, 18 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ մտադիր Է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 22-ին Սոչիում քննարկել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման գործընթացի հաջորդ փուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն, ինչին մենք ձգտում Էինք հասնել, իրականացավ երեկ: Փենսի հետ բանակցությունների արդյունքը դարձավ երեկվա համատեղ հայտարարությունը՝ 13 կետից: Ահաբեկչական կազմակերպությունը կհեռանա արեւմուտքից արեւելք ձգվող 32 կիլոմետր լայնությամբ եւ 444 կիլոմետր երկարությամբ անվտանգության գոտուց, ինչպես որ պայմանավորվել ենք: Երեքշաբթի օրը Պուտինի հետ խոսելու եմ հաջորդ փուլի մասին: Հուսով եմ՝ այդպիսով կհաջողվի ամբողջությամբ հասնել մեր գործողության շրջանակում դրված բոլոր նպատակներին»,-ասել Է Էրդողանը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am