Աֆղանստանում առնվազն 17 մարդ Է զոհվել մզկիթում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով

Armenpress 15:20, 18 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում առնվազն 17 մարդ Է զոհվել երկրի արեւելքի Նանգարհարի նահանգի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս մի քանի մարդ տուժել են: Ավելի վաղ «Պաժվակ» գործակալությունը հայտնել Է, որ հրթիռակոծվել Է Նանգարհարի նահանգի Հասկա Մինա շրջանի մզկիթը: Ինչպես նշում Է գործակալությունը, դրա հետեւանքով փլվել Է մզկիթի տանիքը: Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պատահածի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am