Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանձնվել Է Բելգիայի իշխանություններին

Armenpress 14:44, 18 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը կամավոր ներկայացել Է Բելգիայում դատախազի Բրյուսելի գրասենյակ այն բանի կապակցությամբ, որ Իսպանիայի Գերագույն դատարանն այս շաբաթ ավելի վաղ հրապարակել Է նրա ձերբակալման երրորդ միջազգային օրդերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Catalan News լրատվական գործակալությունը:Նա դատախազություն Է եկել փաստաբանների հետ: Քաղաքական գործչին տեղափոխել են դատարան: Դատարանին նա հիշեցրել Է, որ որպես Եվրախորհրդարանի պատգամավոր օգտվում Է անձեռնմխելիությունից: Բելգիայի դատարանը որոշել Է չձերբակալել Պուչդեմոնին նախքան Իսպանիային նրա արտահանձնման վերաբերյալ որոշման ընդունումը: Քաղաքական գործիչն իրավունք Է ստացել դատարանի թույլտվությամբ լքել Բելգիան: Le Soir-ը հիշեցնում Է, որ ճիշտ նույն ձեւով նրան չձերբակալեցին նաեւ Մարդիդի նախորդ երկու պահանջից հետո: Պուչդեմոնը Իսպանիայից հեռացել Է Կատալոնիայի անկախությանը միտված քաղաքականության ձախողումից եւ իշխանությունից հեռացվելուց հետո: Անկախության հանրաքվեից հետո, որը Մադրիդը ճանաչել Է անօրինական, Իսպանիան Պուչդեմոնի եւ Կատալոնիայի մյուս առաջնորդների նկատմամբ Է առաջադրել Է անջատողականության, խռովություն հրահրելու եւ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am