Թրամփը հավաստել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարի մոտալուտ պաշտոնաթողությունը

Armenpress 10:09, 18 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարի պաշտոնը թողնելու Ռիք Փերրիի որոշման վերաբերյալ տեղեկատվությունը եւ հայտարարել, որ դա տեղի կունենա տարեվերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:Թրամփը Փերրիի պաշտոնաթողության մասին հայտնել Է Տեխաս կատարած այցի ժամանակ: Նրա խոսքով՝ Փերրին պաշտոնաթող լինելու ցանկության մասին իրեն հայտնել Էր տակավին կես տարի առաջ: «Նա պլանավորում Է զբաղվել ինչ-որ այլ բանով: Նա հիանալի տղա Է»,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը, նշելով, որ Փերրին «ֆանտաստիկ աշխատանք» Է կատարել Էներգետիկայի նախարարությունում:Նաեւ Թրամփը հայտարարել Է, որ Փերրիին փոխարինողն արդեն ընտրված Է, բայց չի նշել նրա անունը:Ավելի վաղ ԶԼՄ-ները քանիցս հայտնել են Փերրիի նախապատրաստվող պաշտոնաթողության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am