Կատալոնիայում համընդհանուր գործադուլ Է հայտարարված Իսպանիայի ԳԴ-ի դատավճռի դեմ

Armenpress 10:04, 18 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայում հոկտեմբերի 18-ին համընդհանուր գործադուլ Է անցկացվում: Ինչպես սպասվում Է, փողոցներ դուրս կգան հարյուր հազարավոր ցուցարարներ: Նրանք բողոքում են 2017 թվականի անկախության հանրաքվեի գործով Իսպանիայի Գերագույն դատարանի վճռի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փակ կլինեն դպրոցները, մանկապարտեզները, տարբեր գերատեսչություններ: Քաղաքի հանրային տրանսպորտի օպերատորը խոստացել Է ապահովել աշխատանքի գոնե նվազագույն մակարդակը. փողոցներում կերթեւեկի ավտոբուսների 20-ից մինչեւ 30 տոկոսը: Գլխավոր հանրահավաքը նախատեսված Է տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին) Բարսելոնայում: Կատալոնիայում զանգվածային անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռներ կայացրեց կատալոնցի 12 քաղաքական գործիչների նկատմամբ 2017 թվականի անկախության հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ: Ինը մարդ մեղավոր Է ճանաչվել խռովության կազմակերպման մեջ եւ դատապարտվել 9-ից մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, երեք մարդ մեղավոր Է ճանաչվել չենթարկվելու մեջ եւ դատապարտվել տուգանքի, հաղորդել ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am