Հոկտեմբերի 18-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:37, 18 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով:

Ազգային ժողովի մեկ այլ լսումների մասին: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Դիմակայուն Հայաստան» խորագրով:

100+ փոփոխություն Գեղարքունիքի մարզում: Մարզպետ Գնել Սանոսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով և կամփոփի իր աշխատանքային գործունեության մեկ տարին:

Աղետի գոտուց զարգացման գոտի. Գյումրիում իր աշխատանքները կսկսի միջազգային գիտաժողովը, որի նպատակն է վերլուծել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, բացահայտել հիմնախնդիրները:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը տոնում է իր հիմնադրման 20-ամյակը: Այսօր այդ առթիվ նախատեսված հանդիսավոր միջոցառմանը կմասնակցի ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Էրեբունի-Երևանի 2801 ամյակի առթիվ Ազգային գրադարանում կներկայացվի «Էրեբունի-Երևանը նկարազարդ ալբոմներում, գրքերում, պլակատներում եւ լուսանկարներում» խորագրով ցուցադրություն:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am