Ջենիֆեր Էնիսթոնը Instagram-ում բաժանորդների աճի ռեկորդ Է սահմանել

Armenpress 17:45, 17 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը Instagram սոցիալական ցանցում բաժանորդների աճի ռեկորդ Է սահմանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Harper Bazaar-ը: Հրատարակության տվյալներով՝ նրա Էջին ընդամենը հինգ ժամ եւ 16 րոպեի ընթացքում բաժանորդագրվել Է ավելի քան 1 միլիոն օգտատեր: Մինչ այդ նման ձեռքբերմամբ կարող Էր պարծենալ Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի Էջը, որին 1 մլն մարդ Էր բաժանորդագրվել 6 ժամում: Ընդամենը մի քանի օրում Ջենիֆեր Էնիսթոնի օգտահաշիվը գրավել Է ավելի քան 11 մլն մարդու, այդ թվում՝ բազմաթիվ հայտնիների՝ Ջասթին Թիմբեռլեյքի, Ջեսիկա Ալբայի, Ռիզ Ուիզերսփունի, Սալմա Հայեքի եւ ուրիշների ուշադրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am