«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի

Armenpress 15:36, 17 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միխայիլ Վարդապետովը նշանակվել է «Ուրարտու» ՖԱ բժշկական գծով փոխտնօրեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Միխայիլ Վարդապետովը 2000-2002 թթ. եղել է Ռուսաստանի ջրագնդակի երիտասարդական հավաքականի բժիշկը, 2003-2005 թթ.՝ Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի բժիշկը, 2006-2008 թթ.՝  «Խիմկի» ՖԱ-ի բժիշկը, 2008-ի դեկտեմբերից մինչև 2019 թ.՝ «Սպարտակ» ՖԱ-ի բժիշկը (բժշկական բաժնի ղեկավար):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am