Մարին լե Պենը մտադիր Է 2022 թվականին մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին

Armenpress 14:44, 17 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային միավորման» ղեկավար Մարին լե Պենը մտադիր Է 2022 թվականին իր թեկնածությունն առաջադրել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, եթե ստանա կուսակցության կողմնակիցների աջակցությունը: Այդ մասին նա հոկտեմբերի 17-ին հայտարարել Է «Եվրոպա-1» ռադիոկայանին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամբողջ կյանքում ցանկացել եմ տեսնել, թե ինչպես Է երկիրն ազատվում խնդիրներից: Միայն «Ազգային միավորման» առաջարկությունները կարող են լուծել մեր երկրի խնդիրները, ուստի ես դա կվերցնեմ ինձ վրա, եթե կուսակցության անդամներն այլ որոշում չընդունեն»,-ասել Է նա՝ պատասխանելով ընտրությունների վերաբերյալ հարցին:

«Ես մտադիր եմ դա անել, որովհետեւ հավատում եմ մեր համոզմունքներին եւ կարծում եմ, որ ես այն մարդն եմ, որը համարձակություն ունի դրանք կյանքի կոչելու»,-նշել Է լե Պենը, ընդգծելով, որ «դա չի բացառում հնարավոր այլ թեկնածությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am