Յունկերը հեռախոսազրույց Է անցկացրել Ջոնսոնի հետ՝ ակտիվացնելու կոնսուլտացիաները Brexit-ի շուրջ

Armenpress 13:17, 17 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հեռախոսազրույց Է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ ակտիվացնելու բանակցությունները ԵՄ-ից այդ երկրի դուրս գալու պայմանների շուրջ, որոնք արդեն երկրորդ օրն Է՝ ընթանում են Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հաղորդել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Օրվա երկրորդ կեսին Բրյուսելում բացվելու Է ԵՄ-ի գագաթնաժողովը, որտեղ պետք Է որոշում ընդունվի՝ ինչպես վարվել Մեծ Բրիտանիայի հետ: «Նախագահ Յունկերը բանակցություններ Է վարել վարչապետ Ջոնսոնի հետ: Գագաթնաժողովից առաջ թանկ Է յուրաքանչյուր րոպեն, մեզ համաձայնագիր Է հարկավոր Մեծ Բրիտանիայի հետ»,-ասված Է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԵՄ-ի ինստիտուտների աղբյուրները հայտնել են, որ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցություններում զգալի առաջընթաց Է ձեռք բերվել հիմնական հարցերի շուրջ, սակայն առայժմ արդյունք չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am