«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիայի նախագահը Մոսկվա կգնա՝ սակարկության

Armenpress 09:10, 17 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.«Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռեջեփ Էրդողանի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցի մասին:  Ացը հիմնականում պայմանավորված է լինելու Սիրիական զարգուցումներով: Այդպես է կարծում թուրքագետ Հայկ Գաբրիելյանը: «ՀՀ»-ի հետ զրույցում նա կանխատեսեց, որ կողմերը քննարկելու են հարցը, թե Պուտինը էրդողանին որքան տարածք է թույլ տալու Սիրիայում վերահսկողության տակ վերցնել, եթե ոչ այս փուլում, ապա երկրորդ փուլում՝ կապված Էրդողանի այն մտադրությունների հետ, իբր թե 2 մլն. փախստական է վերաբնակեցնելու, այսպես կոչված, անվտագության գոտում, որը  սեպի դեր պետք է խաղա Սիրիայի եւ Թուրքիայի քրդերի միջեւ: Նրա ձեւակերպմամբ, Թուրքիայի նախագահը Մոսկվա է  գնալու՝ սակարկության»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am