Ռումինիայոմ բացվել է Հայոց լեզվի և մշակույթի օր հռչակելու օրենքի ընդունմանը նվիրված ցուցահանդես

Armenpress 19:48, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի խորհրդարանի շենքում հոկտեմբերի 15-ին  Ռումինիայում Հայաստանի Հանրապետության  դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ու Ռումինահայոց միության աջակցությամբ բացվել է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» օրենքի ընդունման կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չիոլակուն/Ion-Marcel CIOLACU, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և օրենքի համահեղինակներ, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանն ու Վարուժան Փամբուկչյանը:

Ներկաները ծանոթացել են հայկական այբուբենի ինքնատիպությանը, Մատենադարանում պահվող հայ միջնադարյան որոշ ձեռագիր մատյանների պատկերազարդումներին ու մանրանկարչությանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ռումինիայի խորհրդարանական կուսակցությունների և խմբակցությունների ղեկավարներ, պատգամավորներ, ինչպես նաև բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am