Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է լորդ Դարզիին

Armenpress 16:24, 16 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը և լորդ Դարզին զրուցել են Հայաստանի զարգացման, տեխնոլոգիական, կրթական և առողջապահական առաջընթացին առնչվող խնդիրների շուրջ, անդրադարձել այս ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների և նորարարական լուծումների, մասնավորապես արհեստական բանականության տարրերի կիրառմանը։Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայկական ներուժը Հայաստանում և Սփյուռքում ավելի արդյունավետ օգտագործելու, մասնավորապես, բարձրակարգ մասնագետների փորձն ու հմտություններն ի շահ հայրենիքի և ժողովրդի ծառայեցնելու կարևորությունը:Արա Դարզին նաև Լոնդոնի կայսերական քոլեջի և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի Պոլ Համլինի ամբիոնի ղեկավարն է, Քաթարում Համաշխարհային առողջապահական նորարարության գագաթնաժողովի գործադիր ղեկավարը, Կայսերական քոլեջի և Royal Marsden հիվանդանոցների խորհրդատու վիրաբույժը: Լորդ Դարզին վիրաբուժության ասպարեզում բազմաթիվ նորամուծությունների, մասնավորապես լապարոսկոպիայի և նոր տեխնոլոգիաներ կիրառելու հեղինակ ու առաջամարտիկ է։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am