Արաբական Միացյալ Էմիրությունները սննդամթերքի մակնշման նոր «լուսանշանային» համակարգ կկիրառի

Armenpress 14:01, 16 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մոտ ժամանակներս կգործարկի սննդամթերքի մակնշման նոր համակարգ, որը գնորդներին կօգնի ավելի լավ կողմնորոշվել գնվող մթերքների օգտակարության հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է ԱՄԷ-ի պարենային անվտանգության հարցերի նախարար Մարիամ ալ Մհեյրին:«Այժմ մենք քաղաքականություն ենք մշակել սննդամթերքի մակնշման բնագավառում, եւ այն արժանացել Է նախարարների կաբինետի հավանությանը: Սկզբունքորեն այն հիմնված Է լուսանշանի համակարգի վրա. կարմիր, նարնջագույն կամ կանաչ Է ցույց տալիս ըստ կոնկրետ մթերքի մեջ շաքարի, աղի եւ վնասակար ճարպերի քանակության: Դա սպառողներին հնարավորություն Է ընձեռում ավելի լավ ընտրություն կատարել»,-հայտարարել Է նա:Մակնշման նոր համակարգը հավասար հիմունքներով կիրառվելու Է ինչպես տեղական, այնպես Էլ ներմուծված մթերքների համար, հավելել Է ալ Մհեյրին: Նախարարի խոսքով՝ ԱՄԷ-ն ձգտում Է մինչեւ 2021 թվականը հասնել 15 տոկոսով անառողջ սննդի օգտագործման նվազեցման:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am