Իրանի նախագահի եղբորը բանտ են տեղափոխել պատիժը կրելու համար. IRIB

Armenpress 13:00, 16 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբորը՝ Հոսեյն Ֆերեյդունին, տեղափոխել են բանտ, որտեղ նա կկրի հնգամյա պատժաժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով նրա փաստաբանին: «Հոսեյն Ֆերեյդունն այսօր տեղափոխվել Է «Էվին» բանտ՝ կրելու հնգամյա պատժաժամկետը»,-ասված Է IRIB-ի հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի սկզբին Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին հայտնել Էր, որ Հասան Ռոհանիի եղբայրը հինգ տարվա բանտարկության Է դատապարտվել կոռուպցիայի՝ կաշառք ստանալու համար: Բացի բանտային պատժաժամկետից, նա պետք Է վճարի խոշոր դրական տուգանք: ISNA գործթակալությունն ավելի վաղ հայտնել Է, որ Ֆերեյդունը ձերբակալվել Է 2017 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am