«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում

Armenpress 11:55, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն հոկտեմբերի 16-ին, ժամը 10:55-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 հասցեում գտնվող գործարանում ծուխ է նկատվում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/11 հասցեում գտնվող ընկերության տարածքում հսկողությամբ այրվել է 0,2 խմ աղբ, որի մեջ պայթել է դատարկ սոսնձի տարրա: Տուժածներ չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am