ԱՄՆ-ը կիբեռգրոհ Է իրականացրել Իրանի դեմ. Reuters

Armenpress 10:24, 16 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կիբեռտարածությունում գաղտնի գործողություն Է իրականացրել Իրանի դեմ այն բանից հետո, երբ հարձակման ենթարկվեցին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած Է Թեհրանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի՝ անունները չնշված պաշտոնյաների: Գործակալության զրուցակիցների ասելով՝ գործողությունը կատարվել Է սեպտեմբերի վերջին եւ ուղղված Է եղել «քարոզչության» տարածման Թեհրանի հնարավորությունների դեմ: Աղբյուրներից մեկը հայտնել Է, որ գրոհը «ֆիզիկապես ազդել Է» սարքավորումների վրա, սակայն ավելի մանրամասն տվյալներ նա չի բերել: Պենտագոնը հրաժարվել Է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից կիբեռգրոհի վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am