Իսպանիան Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճել

Armenpress 09:31, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց Իսպանիայի ազգային թիմը:

«Արմենպրես»-ի հղորդմամբ` որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակներում Իսպանիան մրցեց Շվեդիայի հետ: Ստոկհոլմում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հավաքելով 20 միավորով Եվրո-2020 ընտրական փուլում Իսպանիան ապահովեց իր տեղը Եվրոպայի առաջնությունում, քանի որ խմբում այլևս չի զբաղեցնի 2-րդ տեղից ցածր հորիզոնական:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության ուղեգրեր նվաճել էին Ռուսաստանը, Բելգիան, Իտալիան, Լեհաստանը և Ուկրաինան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am