ՀՀ օրաթերթ. Էրդողանի արտաքին քաղաքականությունը կտրուկ փոխվել է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից հետո

Armenpress 09:50, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.«Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը թերթի հետ զրույցում նկատել է, որ Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը սրվել է դեռեւս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, երբ իշխանությունը փաստացի պարտություն կրեց: Դրանից հետո Էրդողանի վարած հատկապես արտաքին քաղաքականությունը կտրուկ փոխվեց: Հովհաննիսյանի դատարկմամբ, նա ավելի շատ փորձեց խաղալ ռազմահայրենասիրական ռեսուրսի վրա: Արդյունքում թիրախավորեց քրդերին: Իսկ արդեն վերջին գործողությունները, նրա խոսքերով, պատրվակ էին, որպեսզի լուծեր իր ներքին քաղաքական հարցերը՝ վերականգներ երբեմնի հզորությունը, ուժը ներքաղաքական կյանքում:

Թուրքագետը նշել է նաեւ.«Իմ կարծիքով մոտակա օրերին խորհրդարան են բերելու նախագծեր, որոնք դեմ են լինելու քրդերին: Դրանցով, ըստ իս, հարավ-արեւելյան նահանգներում կհայտարարվի պարետային ժամ, եւ հավանաբար որոշվելու է այս ռազմական գործողությունները Սրիրայի տարածքում առավել ընդգրկուն դարձնել»: Իսկ կառավարական զորքերի միջամտությունից հետո, Հովհաննիսյանը նկատում է, որ իրավճակը փոխվել է»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am