Վանաձորում փորձարկել են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները

Armenpress 10:26, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում փորձարկվել են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները,որոնց կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու ներկայացրել տեսանյութ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այդ առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ այն էֆեկտը, որը ստացվել է Գյումրիում, ստանալու են նաեւ Վանաձորում:

«Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը: Այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»,-նշել է վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am